ԳլխավորԼուր

Վերին Շորժայում զինծառայող է զոհվել

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Յուրիկի Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

Նա տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ ժամը 15:20-ին արձանագրվել է նրա կենսաբանական մահը:

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։

Comment here