Արցախյան պատերազմ-2020ԳլխավորՀայաստանս

«Տո՛ւր, Տե՛ր, վերջին ուժեր». Շուշին ազատ է լինելու

1992 թ. մայիսի 4-ին Արցախի Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը ստորագրեց Շուշիի ազատագրման մարտական հրամանը։

Մայիսի 8-ին սկսված «Հարսանիք լեռներում» ռազմագործողության արդյունքում հայոց հինավուրց բերդաքաղաքն ազատագրվեց ադրբեջանցիներից։

Մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները, դիմադրության չհանդիպելով, անարգել մտան քաղաք:

«Ռազմական տեսանկյունից մենք պատրաստ չէինք, և Վազգեն Սարգսյանն ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել: Այդ ժամանակ ես խոստացա նրան, որ եթե մենք գրավենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը: Այդպես առաջացավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը»,- ավելի ուշ կպատմի Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։

2020 թվականի 44-օրյա պատերազմի վերջին օրերին Շուշին ժամանակավորապես գրավվել է թշնամու կողմից։

Comment here