ԳլխավորԼուրՀայաստանս

Ֆրանսիայի Մարսել քաղաքում բացվել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ֆրանսիայի Մարսել քաղաքում բացվել է «Նեմեսիս» գործողության մասնակից, հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը։

Միջոցառման ընթացքում ֆրանսահայ երեխաները երգել են «Գինի լից» երգը։

Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1897 թվականին` Արևմտյան Հայաստանի Երզնկա գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է` կամավորական շարժմանը` Անդրանիկ Օզանյանի գնդում։ 1915 թվականին վերապրել է ցեղասպանությունը, ապա 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում գնդակահարել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային։ Նույն տարվա հունիսի 2-ին Թեհլիրյանին գերմանական դատարանն անպարտ է ճանաչել, ինչից հետո վերջինս մեկնել է Բելգրադ, ապա մի քանի տարի անց ԱՄՆ։

1960 թվականին` 64 տարեկանում նա մահացել է Սան Ֆրանցիսկո քաղաքում ու թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանատանը։