ԳլխավորԼուր

Մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատությունների (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագրի մեկնարկը:

2020թ. վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով՝ 2020թ. օգոստոսի 25-ից հոկտեմբերի 23-ը:

Վերապատրաստումն ընթանալու է «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի մշակած տարբերակված հետևյալ 6 ծրագրով՝

• Ուսուցում մանկապարտեզում
• Ուսուցում մեկօրյա դպրոցում
• Տարրական ուսուցում
• Հայոց լեզվի և գրականության դասավանդում
• Լրացուցիչ կրթության և ազգային դաստիարակության կազմակերպում
• Հայոց պատմության և մշակույթի պատմության դասավանդում:

Ծրագիրն իրականացնելու է «Ֆիչըր» կազմակերպությունը: Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրվեն համապատասխան վկայագրեր, որոնք կառաքվեն մասնակցիների փոստային հասցեներին:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 19-ը ներառյալ լրացնել և ուղարկել հայտը, որը տեղադրված է հետևյալ հղմամբ։

Մասնակցության հաստատումն ուսուցիչները կստանան հայտը ներկայացնելուց հետո 3 օրվա ընթացքում:

Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնից /hեռ.` 37491716162 Viber, Whats’App, էլփոստ` info@diasporateachers.am/ կամ «Ֆիչըր» կազմակերպությունից /հեռ. 37493844764 Viber, Whats’App, էլ. փոստ. info@feature.am/

Comment here