ԳլխավորԼուր

Սերը երբեք շատ չի լինում. USAID Armenia-ն շնորհավորում է

Արդեն 4 ամիս է, ինչ Նաիրին և Աննան ամուսնացած են։ Նրանց սիրո պատմությունը սկսել է 2019-ին՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող Տեղական ժողովրդավարության դպրոցում, նշված է USAID Armenia-ի ֆեյսբուքյան էջում։

«Աննա Ղորուխչյանը դասընթացավար էր, իսկ Նաիրի Հովհաննիսյանը հաճախում էր դպրոց՝ զարգացնելու համայնքային կառավարման իր գիտելիքները։ Դասընթացավարի և ուսանողի միջև հարաբերությունը շուտով վերածվում է ընկերության, հետո ավելի մեծ ու ուժեղ զգացմունքի՝ սիրո։

Երիտասարդ զույգը հավատում է, որ՝ «Սերը կյանքի համեմունքն է, որը բոլորիս դարձնում է ավելի բարի ու հանդուրժող, իսկ շրջապատող աշխարհն՝ առավել գեղեցիկ»։

Ընդհանրապես, ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ծրագրերում բազմաթիվ ընտանիքներ են ձևավորվել։ Մինչ մտքերը զբաղված են լինում աշխատանքային պարտականություններով, սրտերը միանում են

«Տեղական ժողովրդավարության դպրոցը վճռորոշ դեր է ունեցել մեր ընտանիքի կազմավորման գործում»,- ասում է Աննան։

Վալենտինի օրվա առիթով Աննան և Նաիրին ցանկանում են, որպեսզի բոլորը կարողանան սիրել և շրջապատված լինեն սիրով։

«Սիրո տոնը պետք է նշել ոչ միայն այսօր, այլև ամեն օր։ Սերը երբեք շատ չի լինում», — վստահեցնում են երիտասարդ սիրահարները։

Շնորհավո՛ր Վալենտինի օրը»,-նշված է գրառման մեջ։