ԳլխավորԼուր

«Ոտքի, ուսանող»․ երիտասարդները շարունակում են իրազեկման ակցիաները

Մի խումբ երիտասարդներ շարունակում են Երևանի բուհերում իրազեկման ակցիաները։

Նրանք այսօր ակցիան սկսեցին Հյուսիսային համալսարանից։ Այնտեղից, սակայն, նրանց դուրս հրավիրեցին՝ թույլ չտալով դրոշ տեղադրել։

Երիտասարդները շենքից դուրս եկան ու սկսեցին բղավել «ամոթ»։

Ակցիան շարունակվեց ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի, այնուհետև Հայաստանի պետական Մանկավարժական համալսարանի շենքերի, Բժշկական համալսարանի մոտ։

Երթի մասնակիցները վանկարկում են «Ուսանող, արթնացիր», «Արցախ»։