ԳլխավորԼուր

Վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվություն կսահմանվի

ՀՀ–ում կսահմանվի պատասխանատվություն վարժական հավաքներից խուսափելու համար. որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Այդ նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկել է օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնք կներկայացվեն նաև Ազգային ժողովի քննարկմանը։

Ըստ այդմ` վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով՝ աշխատավարձի առավելագույնը քսանապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ 2 ամսից մինչև 3 տարի ժամկետով: Եթե վարժական հավաքներից խուսափել են իրենց մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով, պատժվում է ազատազրկմամբ` 2–5 տարի ժամկետով:

Անձը կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայանա և ներգրավվի վարժական հավաքին:

Տեղեկացնենք, որ հունիսի 3–ից մինչև օգոստոսի 22–ը ՀՀ–ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews