ԳլխավորԼուր

«Հերացի» ավագ դպրոցում հրաժեշտ տվեցին շրջանավարտներին

Համալսարանական հարկի ներքո գործող «Հերացի» ավագ դպրոցը դեպի մեծ կյանք ճանապարհեց 153 շրջանավարտի, հայտնում են ԵՊԲՀ-ից:

Հանդիսության մեկնարկը տրվեց վաղ առավոտյան այն դպրոցի բակում, որտեղ ուսումնառել են շրջանավարտները վերջին երեք տարում:

Ավարտողները շնորհավորական բարեմաղթանքներ գրառեցին շապիկների վրա, հաջորդիվ ավանդական վալս էր «Վերջին զանգ»-ի առիթով, որից հետո շրջանավարտները դասարաններում մասնակցեցին «Վերջին դաս»-ին, որը վարում էին ուսուցիչները:

«Միասնական շղթա» ֆլեշ մոբի ընթացքում բոլոր շրջանավարտները կազմելով մեկ միասնական շղթա իջան բակ:

Դասղեկների հետ «Իմ երեք տարիները դպրոցում…» խորագրով դաս-քննարկումով, օրհնության ծիսակարգով եզրափակվեցին տոնական միջոցառումները:

Հանրակրթական այս հաստատության շուրջ 100 շրջանավարտ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմորդ է։