ԳլխավորԼուր

Հարգելի՛ ընթերցող

Բողոքի ակցիա Երևանում

Usanogh.am-ը ստեղծման օրվանից առավելապես մատուցել է տեղեկատվություն, վերլուծություններ կրթության, գիտության, մշակույթի ոլորտների վերաբերյալ։

Հաշվի առնելով վերջին օրերին Արցախում մեր հայրենակիցների հետ կատարված դեպքերը, որոնք դաժան պայքար են մղում իրենց կյանքի իրավունքը սեփական հողում պաշտպանելու համար, այս ընթացքում մեր թիմն առավելապես կաշխատի լուսաբանելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակն ու դրա հետևանքները՝ համոզված լինելով, որ այս պահին դա հասարակությանը առավել հուզող թեման է, որն առնչվում է բոլորին։

Հույս ունենք, որ առաջիկայում լարվածության թուլացումը թույլ կտամ մեզ վերադառնալ մեր աշխատանքի բնականոն ռեժիմին և մատուցել կրթությանը, գիտությանը, մշակույթին առնչվող բազմակողմանի տեղեկատվություն՝ այդ թվում արցախահայերի վերաբերյալ։

Հարգանքով՝ «Ուսանող» մեդիա-վերլուծական կենտրոնի թիմ

Մեզ կարող եք հետևել նաև