Քեմբրիջի համալսարանի շրջանավարտների կեսից ավելին այս տարի ավարտական վկայականներ չի ստանա, տեղեկացրել է The Telegraph-ը։
Դոկտոր Էնթոնի Ֆրիլինգը, որը կատարում է համալսարանի փոխկանցլերի պարտականությունները, ակադեմիկոսներին նամակ է ուղարկել՝ հազարավոր ուսանողներին առաջնահերթ ուշադրություն հատկացնելու խնդրանքով, որոնք կարող են աշխատանք եւ վիզաներ կորցնել ։
Նախնական գնահատականներով՝ բոյկոտը կանդրադառնա մոտ 4500 ուսանողների ավելի քան կեսի վրա, որոնք պետք է ուսումն ավարտեին այս ամռանը։
Ակադեմիկոսները մասնակցում են ազգային բոյկոտին, որը գլխավորում է Համալսարանական քոլեջների արհմիությունը (UCU), վերջինս մերժել է 5-8 տոկոսով աշխատավարձը բարձրացնելու առաջարկը։
Քեմբրիջի ուսանողներն ավելի շատ կտուժեն, քան մյուս 145 ուսումնական հաստատությունների մեծ մասը, որոնք ակցիաների են պատրաստվում, քանի որ համալսարանի կառավարման մարմնի անդամները դեմ են քվեարկել որոշ ուսանողների բարձրագույն կրթության վկայական տալու առաջարկներին ՝ առանց փաստաթղթերի ամբողջական ստուգման:
Դոկտոր Ֆրիլինգը նախազգուշացրել է, որ 1000 ասպիրանտների մոտ 90 տոկոսը, որոնք պետք է ավարտեն եկող ամիս, նույնպես կտուժեն։
Համալսարանի գնահատականներով՝ մոտ 400 օտարերկրացի ուսանող վտանգում է կորցնել Մեծ Բրիտանիայում աշխատելու հնարավորությունը, քանի որ կորցնում են շրջանավարտի վիզա ստանալու հնարավորությունը։
