Հիմք ընդունելով հանրապետության տարածքում ՀՀ կառավարության սահմանած արտակարգ դրության պահանջները՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանը մարտի 17-ին հրավիրել է ռեկտորատի արտահերթ նիստ։ Ռեկտորատի նիստի որոշմամբ՝ մարտի 24-ից համալսարանն անցնում է առցանց դասընթացների ռեժիմի։
Ուսանողներին և դասախոսներին հնարավորություն է տրվում կազմակերպելու ուսուցում, դասախոսություններ փոխանցել, հարց ու պատասխան կազմակերպել առցանց եղանակով։ Այդ գործընթացը կիրականացվի տարբեր եղանակներով՝ համալսարանում գործող moodle համակարգով, էլեկտրոնային փոստով, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով։
Ավարտական կուրսերի համար քննական գործընթացը նույնպես կիրականացվի առցանց եղանակով։
Համալսարանի պաշտոնական կայքում արդեն հասանելի է «Ուղիղ կապ մեզ հետ» հաղորդակցության ռեժիմը։
Այս պահին քննարկվում է նաև համալսարանի կայքում ստեղծել հարթակ, որտեղ յուրաքանչյուր ուսանողի համար իր խմբի դասախոսությունները կլինեն հասանելի։
Ավելի վաղ առցանց ուսուցման անցնելու մասին էր հայտարարել ԵՊՀ-ն։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։