ԳլխավորԿրթություն

Այս պահին համակարգում հայտ է լրացրել 4433 դիմորդ. նախարար

Այս պահին համակարգում հայտ է լրացրել 4433 դիմորդ, մեր կանխատեսմամբ դա պետք է լինի դիմորդների 1/3–ը եւ եւս 5629 հայտ այս պահին գրանցվել է, ինչն ըստ էության կեսից ավելին է՝ 60–70 տոկոս։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մեր դիմորդները թեպետ մինչեւ հունիսի 15-ը ժամանակ ունեն, բայց ակտիվորեն լրացնում են։ Առաջին օրը dimord.am-ի հետ կապված ունեցել ենք տեխնիկական խնդիրներ, բայց հիմա կարծես թե այդ խնդիրները չկան»,- ասաց նա։

«Պատրաստվում ենք քննություններն անցկացնել հուլիսի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում։ Դիմում եմ դիմորդների հարազատների բարեկամներին, ծնողներին, որ չուղեկցեն դիմորդներին կամ նրանցից միայն մեկն ուղեկցի քննական կենտրոններ, որոնց մասին տեղեկությունը կստանաք հունիսի 15-ից հետո»,-ասաց նախարարը։

Comment here