ԳլխավորԼուրԿրթություն

Հայաստանի դիվանագիտական դպրոցը հայտարարում է ընդունելություն

ԱԳՆ, ԿԳՄՍՆ շենքը

ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2023-24թթ. դասընթացի մասնակցության մրցույթ:

Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, դիմումի հայտը հանձնելու պահին 35 տարին չլրացած ՀՀ քաղաքացիները:

Դասավանդման լեզուներն են հայերենը և անգլերենը: Նշված լեզուների, ինչպես նաև դիմորդի ընտրությամբ ևս մեկ օտար լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է:

Լեզուների իմացությունը ստուգվելու է քննության թե՛ գրավոր, թե՛ բանավոր փուլերում։ Իր տիրապետած երկրորդ օտար լեզվի մասին դիմորդը նախօրոք նշում է կատարում ընդունելության մրցույթին մասնակցելու դիմում-հայտում։

Դասերը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ և արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ դասախոսներ:

Դասընթացը կմեկնարկի 2023թ. սեպտեմբերին և կավարտվի 2024թ. հուլիսին: Ուսումն անվճար է:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ.

• Դիմում (լրացվում և հանձնվում է առցանց, տպագրված և ստորագրված տարբերակը դիմորդը հանձնում է անձամբ),

• Ինքնակենսագրություն (լրացվում է առցանց դիմումի մեջ, տպագրված և ստորագրված տարբերակը դիմորդը հանձնում է անձամբ),

• Դասընթացներին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիր (լրացվում է առցանց դիմումի մեջ, տպագրված և ստորագրված տարբերակը դիմորդը հանձնում է անձամբ),

• Երկու լուսանկար (3.5×4.5սմ, անձնագրի ձևաչափին և դիմորդի տարիքին համապատասխան՝ ի լրումն դիմումին կցված նույն ձևաչափի էլեկտրոնային լուսանկարի),

• Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

• Բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմի պատճենը,

• Զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը (արական սեռի դիմորդների համար),

• Դիմումում ներկայացված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր:

Պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ և դիմումի ձևը բեռնել Դիվանագիտական դպրոցի կայքի «ընդունելություն» բաժնից՝ http://www.diplomaticacademy.am/hy/admission/ կամ http://diplomaticschool.am/hy/admission/ հասցեներով:

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ս.թ. ապրիլի 17-ից մինչև հունիսի 7-ը ներառյալ.

1) լրացնել էլեկտրոնային դիմում-հայտը http://admission.diplomaticacademy.am/ հղումով, ապա

2) ապրիլի 17-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ անձամբ հանձնել փաստաթղթերը ՀՀ դիվանագիտական դպրոցում՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք, Երևան 0010 հասցեով, ամեն աշխատանքային օր՝ ժ. 10.30-17.30:

Լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում դիմորդները կարող են դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոց, 060620221, 060620251, 060620253 հեռախոսահամարներով կամ contact@diplomaticacademy.am էլեկտրոնային փոստի հասցեով: