Մադրիդի դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Դիվանագիտության և միջազգային հարաբերությունների համալսարանական մագիստրոսական ծրագրի» 2023-2024 թթ. ընդունելություն, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Ծրագիրը նախատեսված է ինչպես դիվանագետների, այնպես էլ միջազգայնագետի աստիճան ունեցող օտարերկրյա դիմորդների համար: Դասընթացը տևում է 9 ամիս (2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. հունիսը):
Դասընթացը պատշաճ կերպով անցնելու համար անհրաժեշտ է DELE-ի կողմից հաստատված իսպաներենի B2 մակարդակի իմացություն։
Դիմումների և փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված ս.թ. ապրիլի 1-ը ներառյալ:
Դիվանագետի համար դիմումը ձևակերպվում է Իսպանիայի դեսպանությանն ուղղված հայտագրի միջոցով։ Մնացած թեկնածուները դիմումը և փաստաթղթերը ներկայացնում են ինքնուրույն:
Թեկնածուները պետք է ծանոթ լինեն դասընթացի պայմաններին և լրացնեն ընդունելության ձևաթուղթը: Բոլոր փաստաթղթերը հասանելի են հետևյալ հղմամբ։
Ծրագիրը՝ այստեղ։