ԳլխավորԼուր

Սյունիքում մոլորված զինծառայողը հայտնաբերվել է

ՀՀ Պաշտպանության նախարարության շենքը

Սյունիքում մոլորված Մարտին Գյուլամբարյանը հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Մարտի 22-ին ՀՀ ԶՈւ զինծառայող Մ. Գ.-ն, որը մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է: Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,– ասված է հաղորդագրությունում: