ԳլխավորԼուրԿրթություն

Կանցկացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոն

Հայաստանում 2020-2021 ուսումնական տարում կանցկացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոն, տեղեկացնում են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։

Մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ), գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց առաջադրած գիտահետազոտական ծրագիրը, որը եզրափակիչ փուլում կգնահատի մասնագիտական հանձնաժողովը։ Այդ փուլը հաղթահարած մասնակիցներն իրենց ծրագրերն առցանց կներկայացնեն Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):

Ներկայացվող ծրագրերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.

— ավագ դասարանի աշակերտների կողմից առաջադրված և իրականացված,

— մեկ ուսումնական տարվա ընթացքում իրականանալի,

— նոր և նախկինում չիրականացված։

Հայտերը կարող եք ուղարկել asef@scs.am հասցեին (հեռ.094-54-24-72)՝ վերնագրում նշելով դպրոցի համարը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ. հունվարի 31-ն է:

Comment here