Լուր

Օպերային թատրոնը հայտարարություն է տարածել․ սեպտեմբեր ամսվա բոլոր ներկայացումները տեղափոխվում են

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է՝ թատրոնի սեպտեմբեր ամսվա ներկայացումները տեղափոխվում են։

«Հայտնի պատճառներից ելնելով՝ Թատրոնի 2023 թվականի սեպտեմբերի 22-ին նախատեսված «Անուշ» օպերայի ներկայացումը տեղափոխվում է 2023 թվականի հոկեմբերի 19-ը, 2023 թվականի սեպտեմբերի 23-ին նախատեսված «Տրավիատա» ներկայացումը տեղափոխվում է 2023 թվականի հոկտեմբերի 21֊ը, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին նախատեսված «Տուրանդոտ» ներկայացումը՝ հոկտեմբերի 20-ը։

Ներկայացումների տոմսերը վերադարձնել ցանկացողները իրավունք ունի վերադարձնել մինչև 2023 թվականի հոկտեմբերի 2-ը:

Տոմսերի վերադարձման համար անհրաժեշտ է դիմել Թատրոնի տոմսարկղ:

Պատճառած անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ։