ԳլխավորԼուր

Մահացել է ազատամարտիկ Սամվել Սաֆարյանի դուստրը՝ Սաթենիկ Սաֆարյանը

Քիչ առաջ խորը վշտով տեղեկացա, որ Սաթենիկ Սաֆարյանի պայքարն իրեն պատուհասած ծանր հիվանդության դեմ ապարդյուն էր, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Սիրելի՛ Սաթենիկ, քո հարազատների ցավը բոլորինս է, քանի որ բոլորս քեզ հետ պայքարում էինք կյանքիդ համար: Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին:

Դու միացար լեգենդար ազատամարտիկ և հրամանատար հորդ՝ Սամվել Սաֆարյանին, ով իր մատաղ կյանքը դրեց հայրենիքի զոհասեղանին՝ հանուն քեզ, հանուն բոլորիս…

Ննջիր խաղաղությամբ…»։

25 տարեկան Սաթենիկ Սաֆարյանը ապագա ուռուցքաբան էր, պայքարում էր քաղցկեղի դեմ։

Comment here