Ուկրաինայում հուլիսի 11-ին՝ M-14 ավտոճանապարհին, մահացել է Նիկոլաեւսկի մարզի դատախազ Անդրեյ Կրուպկոն, տեղեկացնում է korrespondent.net-ը։
Նախնական տվյալներով՝ Կրուպկոն կանգնեցրել է ավտոմեքենան ճամփեզրին՝ վնասված անիվը փոխելու նպատակով, երբ նրան հարվածել է սրընթաց անցնող բեռնատարը։
Ստացված վնասվածքներից դատախազը մահացել է հիվանդանոցում։
Բեռնատարի վարորդը ձերբակալվել է Օդեսայի մոտակայքում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։