Երեկ մենք տեղեկացրել էինք, որ բուհերի ընդունելության այս տարվա առանձնահատկության պատճառով բազմաթիվ դիմորդների շարքում բավականին բարձր միավորով դուրս է մնացել Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում բնակվող Նունե Ազիբեկյանը, եւ հրապարակել էինք մի հատված usanogh.am-ին ուղղված նրա նամակից
Այսօր տեղեկացանք, որ Նունեի հետ կապ է հաստատել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի օգնականը եւ հայտնել, որ եւս մի քանի պատգամավորներ մտահոգված են ստեղծված իրավիճակով եւ դիմել են ԿԳՄՍ նախարարին եւ փորձում են ինչ-որ կերպ տեղ հասցնել բարձր միավորներով դուրս մնացած դիմորդների ասելիքը։
Հիշեցնենք, որ 739 դիմորդներ բավականին բարձր միավորներով դուրս են մնացել բուհական ընդունելության մրցույթի հիմնական փուլից։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։