ԳլխավորԼուր

15-ամյա տղան ծանր վնասվածք է ստացել «բալգարկա»-ով աշխատելու ժամանակ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչի (բալգարկա) հետ աշխատելու ժամանակ: Հղկիչը ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում, տեղեկացնում է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:

«Տղան վիրահատվել է, օտար մարմինը հեռացվել: Թեև գիտակից է, բայց գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:

Ունի բաց թափանցող գանգուղեղային վնավածքներ, քթի, ճակատոսկրի, մաղոսկրի, աջ ակնակապիճի միջային պատի բազմաբեկոր կոտրվածքներ: Ճակատային բլթի կոնտուզիոն հեմոռագիկ օջախ:

Բժիշկները վիճակը գնահատում են ծանր»:

Comment here