«Սիրելի ընկերներ, շնորհակալ ենք ձեր անհանգստության ու բազմաթիվ հաղորդագրությունների համար:
Սիրելի դերասանուհու` Նարինե Ոսկանյանի վիրահատությունը անցել է բարեհաջող, այս պահին Նարինե Ոսկանյանի վիճակը գնահատվում է բավարար։ Շնորհակալ ենք շատ բոլորիցդ։ Նարինեի տրամադրությունը ինչպես միշտ բարձր է»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ դերասանուհին երկու օր առաջ հայտնել էր, որ իրեն սրտի շտապ վիրահատություն է անհրաժեշտ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։