Կրասնոդարում (ՌԴ) անցած գիշեր՝ մոտավորապես ժամը 2:15-ին, խոշոր հրդեհ է բռնկվել. Ռոսիյսկայա փողոցում վառվել է ութհարկանի շենքի վերին հարկն ամբողջությամբ: Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ է հանդիսացել էլեկտրալարերի կարճ միացումը կամ հրավառությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հրդեհն ընդգրկել 2.5 հազար քմ, ամբողջությամբ այրվել է 54-58 բնակարան։ Շենքից տարհանվել է ավելի քան 300 մարդ, տուժածներ չկան։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 241 մարդ եւ 63 միավոր տեխնիկա։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։