ԳլխավորԼուր

Շտապօգնության մեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է ճանապարհին

Հոկտեմբերի 6-ին, ժամը 00։09-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարավան-Զանգեր հատվածում «HIGER» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Լյովա Ս․) մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 154-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ։

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենայից 4 տուժածի մոտեցրել են Վայքի շտապօգնության ծառայության մեկ այլ ավտոմեքենային, այնուհետև արգելափակումից դուրս բերել «Ford Transit» մակնիշի 2 ավտոմեքենա (3 ուղևոր):

«Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, որից հետո ավտոճանապարհը դարձել է երթևեկելի։

Comment here