Մահացել է ԵՊԿ Ակադեմիական վոկալ բաժնի դասախոս Ռուզան Բաղդասարյանը, հայտնում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից։
«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ԵՊԿ Ակադեմիական վոկալ բաժնի դասախոս Ռուզան Բաղդասարյանը։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան իր խորին ցավակցությունն է հայտնում նրա հարազատներին և ուսանողներին»,-նշված է գրառման մեջ։