ԳլխավորԼուր

Ավարտական դիպլոմներ՝ ԵՊՀ հեռակա ուսուցմամբ սովորող մագիստրատուրայի շրջանավարտներին

Ավարտական դիպլոմներ՝ ԵՊՀ հեռակա ուսուցմամբ սովորող մագիստրատուրայի շրջանավարտներին

ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում մարտի 24-ին տեղի է ունեցել կենտրոնի «Կրթության կազմակերպում» և «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրերի հեռակա ուսուցմամբ սովորող մագիստրատուրայի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, շրջանավարտների ծնողներ, մտերիմներ։ Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին ողջունեց ՄԿԶԿ կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը։

Ուսանողներին մասնագիտական հաջող ու բեղուն գործունեություն մաղթելով՝ պրոֆեսոր Հարությունյանը հանձնեց դիպլոմները և բոլորին նվիրեց ՄԿԶԿ-ում լույս տեսնող, միջազգային գրախոսություն անցնող «Կրթությունը 21-րդ դարում» գիտամեթոդական  հանդեսի համարներ: