ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվեց։ Դատարանը բավարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։
Քրեական գործով ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։
Հիշեցնենք` երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է։ Իսկ այսօր արդեն Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ ԱԻ նախարարին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն են ներկայացրել։
Հավելենք նաև, որ նախարարը մարտի 28-ից երկշաբաթյա արձակուրդում է։