Ներկայացնում ենք քաղվածքներ անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ և դերասան Ուիլյամ Շեքսպիրի (1564-1616) ստեղծագործություններից։ Ի դեպ, նա հաճախ համարվում է խոշորագույն անգլիալեզու գրողն ու աշխարհի լավագույն դրամատուրգը, ում պիեսները թարգմանվել են ժամանակակից բոլոր հիմնական լեզուներով և բեմադրվում են ավելի հաճախ, քան այլ դրամատուրգների ստեղծագործություններ
***
• Ոչ մի բան այնպես չի քաջալերում արատը, ինչպես ավելորդ ներողամտությունը։
• Սիրել՝ ասել է լինել ամբողջապես հափշտակություն,ամբողջապես կիրք,ամբողջ՝ ցանկություն,ամբողջ՝ պաշտողություն,հարգանք,ամբողջ՝ խոնարհություն, ամբողջ՝ համբերություն և անհամբերություն, ամբողջ՝ սրբություն:Սիրել՝ ասել լինել ամբողջապես արցունք ու հառաչ:
• Ամեն հիմարություն իր տրամաբանությունն ունի։
• Մեր ձեռքումն է արդ բախտը երկրի,
Չկա աշխարհում այնպիսի մի ուժ
Որ մեզ դուրս քշի հայրենի հողից-
Սոսկ թուլամորթը հաշտ է այս մտքին։
• Այս աշխարհում չկա ոչ լավ, ոչ էլ վատ։ Կա միայն մեր վերաբերմունքը ինչ-որ բանին։
• Ավելի լավ է կռվում սպանվել, քան ստորությամբ իր կյանքը փրկել։
• Մենք նյարդայնանում ենք դատարկ բաներից, երբ վիրավորված ենք լինում լուրջ պատճառով։
• Մարդիկ միշտ պետք է դարի հետ քայլեն։
• Հիմարությունը դյուրությամբ է քանդում այն բարեկամությունը, ուր բացակա է իմաստությունը։
• Ավելի լավ է սիրել այն մարդուն, որ բացահայտ թշնամություն է ցույց տալիս, քան սիրել նրան, որ բարեկամի դիմակով կկործանի մեզ։
• Իմաստությունը չի կարող մարել այն կրակը, որի վրա տգետը յուղ է լցնում։
• Սերը փախչում է նրանցից, ովքեր վազում են նրա ետևից, իսկ նրանք, ովքեր փախչում են սիրուց՝ սերը նրանց վզովն է ընկնում։
• Եթե մարդ առաջ չգնա իր նպատակի մեջ, նպատակը ետ կգնա։
• Ամեն չարիքի մեջ բարիք կա, միայն պետք է իմաստություն ունենալ գտնելու այդ բարիքը։
• Սպիների վրա նա է ծիծաղում, ով վերք չի տեսել։
• Դժոխքը դատարկ է։ Բոլոր սատանաներն այստեղ են։
• Անարդար կռվի մեջ իսկական քաջությունը կորչում է։
• Եթե դուք չեք կամենում հավատալ ձեր աչքով տեսածին, ապա ուրիշին մի խոստովանեք ձեր իմացածը։
• Հաճույք ստանալու հույսը գրեթե նույնքան հաճելի է, որքան հաճույքը։
• Հաջողության հասնելու երեք օրենք՝ իմանալ ավելին, քան մյուսները, աշխատել ավելին, քան մյուսները, սպասել պակաս, քան մյուսները։
• Խեղճ, տրորված միջատը տառապում է նույնքան, որքան մահացող հսկան։
• Փոթորկի ժամանակ տրված երդումները մոռացվում են խաղաղ եղանակին։