Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի ու Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Այնուհետ Փարիզի քաղաքապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Անն Իդալգոն ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների շիրիմներին, զրուցել նրանց ծնողների հետ: