ԳլխավորԼուր

Հայտնի են ՀՊՏՀ քոլեջի տնտեսագիտական էսսեների մրցույթի հաղթողները

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ու Վահե Մարդոյանը, Աննա Բալյանը և Գագիկ Մարտիրոսյանը

Ապրիլի 25-ին Տնտեսագիտական համալսարանում կայացավ ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի սովորողների համար կազմակերպված «Հայաստանի և աշխարհի տնտեսական դիմագիծը 21-րդ դարում․ մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով տնտեսագիտական էսսեների մրցույթի վճռական փուլը:

Մրցույթի առաջին փուլը, որին մասնակցում էին ավելի քան 3 տասնյակ սովորողներ, անցկացվել էր քոլեջում։ Վերջնարդյունքում հանձնաժողովի որոշմամբ ընտրվեցին հաղթողները, որոնց պարգևատրեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։

Եվ այսպես, տնտեսագիտական էսսեների մրցույթի հաղթողներ ճանաչվեցին Վահե Մարդոյանը (առաջին մրցանակ), Աննա Բալյանը (երկրորդ մրցանակ) և Գագիկ Մարտիրոսյանը (երրորդ մրցանակ), որոնք արժանացան համապատասխանաբար 50000, 35000 և 25000 ՀՀ դրամ խրախուսական մրցանակների։ Մրցույթի բոլոր մասնակիցներն ստացան հավաստագրեր։