Բրիտանիայի միապետ Չարլզ III–ը պաշտոնապես թագադրվեց Վեսթմինսթերյան աբբայությունում։
Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին Չարլզ III–ի գլխին դրեց սուրբ Էդուարդի թագը, որից հետո Լոնդոնում համազարկ տրվեց։
Թագադրումից առաջ միապետին հանձնեցին թագավորական մի շարք իրեր, այդ թվում` աշխարհագունդը, խաչով գայիսոնը, աղավնիով գայիսոնը և գերիշխանի մատանին։
Հիշեցնենք, որ 2022 թ. սեպտեմբերի 8-ին՝ 96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդը։ Գահն անցել էր նրա 73-ամյա որդուն՝ Չարլզին։