Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը:
Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
- 09.06.2023 թ. — «Քիմիա», «Ռուսաց լեզու»
- 13.06.2023 թ. — «Օտար լեզուներ»
- 16.06.2023 թ. — «Մաթեմատիկա»
- 20.06.2023 թ. — «Հայոց լեզու և հայ գրականություն»
- 23.06.2023 թ. — «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
- 27.06.2023 թ. — «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»: