Փետրվարի 14-ին և 15-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեցին վերապատրաստման դասընթացներ՝ նվիրված դատական արհեստին և դատավորի դերին: Այն իրականացվեց Ակադեմիայի և Շվեդիայի ազգային դատարանների վարչության հետ համատեղ՝ «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» ծրագրի շրջանակում:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը և ընդգծեց դատավորի դերի, արհեստի, հմտությունների և պատշաճ վարքագծի կարևորությունը ժամանակակից հասարակության մեջ:
Վերապատրաստման դասընթացները, որոնք նախատեսված էին քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների համար, վարում էին Շվեդիայից ժամանած քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներ էլիզաբեթ Վասս Լոֆսթեդը և Էրիկ Հավելիուսը, ինչպես նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանը: