ԳլխավորԼուր

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 80-ի. 10 երեխա անհետ կորած է համարվում

Ջրհեղեղ Տեխասում (ԱՄՆ)

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 80-ի։ Հատկապես տուժել է Քեր շրջանը, որտեղ զոհվել է 68 մարդ, այդ թվում՝ 28 երեխա։

Հուլիսի 6-ի երեկոյան դրությամբ նահանգում կա առնվազն 41 անհետ կորած, այդ թվում՝ 10 երեխա, որոնք հանգստանում էին Քեր շրջանի «Միստիկ» աղջիկների քրիստոնեական ճամբարում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարածաշրջանում արտակարգ դրության է հայտարարել:

Հիշեցնենք` հուլիսի 5-ին ԱՄՆ–ի Տեխաս նահանգում տեղի է ունեցել վերջին 25 տարվա մեջ ամենամեծ ջրհեղեղը։ Գվադալուպե գետի մակարդակը մի քանի ժամում բարձրացել է մինչև 8 մետր։