Գերմանիայի Ռեյն-Ռուր շրջանի Դյուսելդորֆ, Էսսեն, Բոխում, Դուիսբուրգ քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաք Բեռլինում շարունակվում են Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը (Ունիվերսիադա), հայտնում են Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայից։
Հուլիսի 23-ին կայացավ թաեկվոնդոյի թիմային առաջնությունը, որտեղ մեր տղաները առաջին մենամարտում 2-0 հաշվով հաղթեց տանտերերին՝ Գերմանիայի հավաքականին, բայց հաջորդ փուլում պարտվեցին տիտղոսակիր Թայլանդի հավաքականին և դուրս մնաց հետագա պայքարից:
Ձյուդոի առաջնությունում առաջինը պայքարի դուրս եկավ Դավիթ Աղասյանը և պարտվեց վիճակահանությամբ իրեն բաժին հասած Ճապոնիան ներկայացնող, այս խաղերի ապագա չեմպիոն Կենտոկու Նաիրին:
Աննախադեպ էր մեր սպորտային մարմնամարզության տղաների մասնակցությունը նժույգ վարժության որակավորման փուլին, 110 մարզիկներից մեր տղաները զբաղեցրեցին առաջին եռյակը՝
- Մամիկոն Խաչատրյան — 14966 միավոր
- Համլետ Մանուկյան — 14766 միավոր
- Գագիկ Խաչիկյան — 14700 միավոր:
Ըստ խաղերի կարգի, սակայն, եզրափակիչ կարող են անցնել տվյալ երկրի երկու մարզիկներ:
Հուլիսի 25-ին իրենց մրցելույթները կանցկացնեն եռացատկորդներ Գոռ Հովակիմյանը և Ռազմիկ Ղազարյանը, իսկ ձյուդոյում 100կգ քաշային մարզիկ Գոռ Կարապետյանը:
Ունիվերսիադայի ընթացքին կարող եք հետևել https://www.fisu.tv/browse հարթակում:
Համաշխարհային ամառային ունիվերսիադայում Հայաստանը ներկայացել է 18 մարզիկներով, որոնք հանդես են գալիս 7 մարզաձևում։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, պատվիրակության քարտուղարը ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանն է։
Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը կտևեն մինչև հուլիսի 27-ը:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



