ԳլխավորԼուր

Գեղասահքի աշխարհի առաջնություն. Կարինա Ակոպովա- Նիկիտա Ռախմանին զույգն անցել է հաջորդ փուլ

Կարինա Ակոպովա- Նիկիտա Ռախմանին

Հայաստանի ներկայացուցիչները մարտի 25-ին սկսել են պայքարը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Կարինա Ակոպովա- Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը երեկ երեկոյան հանդես է եկել ԱԱ-ի կարճ ծրագրում (Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո-խմբ.) և փայլուն ելույթով վաստակել է 67.12 միավոր: 21 զույգերի պայքարում նրանք զբաղեցրել են 8-րդ հորիզոնականը և ապահովել իրենց մասնակցությունն ազատ ծրագրին: Ազատ ծրագիրը նախատեսված է այսօր՝ մարտի 26-ին:

Իտալիայում փետրվարին անցկացված ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի որակավորման փուլում Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 66.27 միավոր էին վաստակել:

Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի նաև Սիմյոն Դանիլյանցը: 19-ամյա մարզիկը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում ելույթ կունենա մարտի 26-ին: Ազատ ծրագիրը նախատեսված է մարտի 28-ին:

Գեղասահքի աշխարհի առաջնությունն անցկացվում է մարտի 24-29-ը:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews