ԳլխավորԼուր

Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը կրկին հաղթեց ու մտավ կիսաեզրափակիչ

Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը կրկին հաղթեց ու մտավ կիսաեզրափակչի

Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է հաղթարշավը ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանի հավաքականը խմբային փուլի վերջին խաղում 110:78 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մոնակոյի հավաքականի նկատմամբ, գրավեց առաջին տեղը և նվաճեց մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիրը։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող (MVP) ճանաչվեց Էթան Կազանչյանը, որը վաստակեց 33 միավոր, կատարեց 3 ռեբաունդ և ունեցավ 8 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը կիսաեզրափակչում հուլիսի 11-ին կմրցի Մոլդովայի հավաքականի հետ։

Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 98:62 հաշվով հաղթանակ էր տարել Անդորրայի, երկրորդ խաղում 109:56 հաշվով՝  Ջիբրալթարի, երրորդ խաղում 97:90 հաշվով՝ Մալթայի հավաքականի  նկատմամբ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews