ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային գրադարանի կողմից համակարգվող «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպը լույս է տեսել պարսկերեն թարգմանությամբ։
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ազգային գրադարանից։
Թարգմանիչ՝ Մորգան Սեբիյան (Morgan Sebian), հրատարակիչ՝ «Անապոլ» հրատարակչություն։
«Կարմիր» վեպն արդեն թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, ռումիներեն, արաբերեն, ֆրանսերեն և լատվիերեն լեզուներով։
Գիրքը շուտով հասանելի կլինի Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողներին
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


