ԳլխավորԽոսք

Բլից հարցազրույց՝ արձակագիր Հովիկ Աֆյանի հետ

Usanogh.am-ի բլից հարցազրույցը արձակագիր, «Միս ուտողները», «Չաստվածաշունչ» գրքերի հեղինակ Հովիկ Աֆյանի հետ՝ ծննդյան օրվա առթիվ

— Փորձիր ներկայացնել Հովիկ Աֆյանին՝ ամենաշատը 3 բառով։

— Կարմիր, սիրող, սոված։

— Ո՞ր քաղցրավենիքը տանել չես կարողանում։

— Ոչ շոկոլադային կրեմով տորթերը։

— Կնոջ քո իդեալը, որի մասին խոսելիս կինդ չի խանդի կամ ցույց կտա, որ չի խանդում։

— Ջրահարս։

— Ո՞ր դեպքում դեմ չես լինի, որ քո ստեղծագործություններց որեւէ մեկը հայտնվի դպրոցական դասագրքում։

— Եթե պայմանավորվենք, որ դպրոցական գրականությունը ոչ թե պարտադիր է, այլ՝ ցանկալի:

— Ժամանակակից գրողի «մեղքը»՝ բացի ժամանակակից լինելը։

— Անցյալից երբեմն չափից դուրս կտրվելն ու անպայման հանճարեղ բան ստեղծելու ցանկությունը:

Մարկե՞ս, թե՞ Հեմինգուեյ։

— Գարեջուր՝ երկուսի հետ: Կամ գինի, եթե Հեմինգուեյն ուշանա…

— Ո՞ր դեպքում է սուրճը շատ։

— Երբ միայն սուրճ է:

— Ծովին նայող լուսամուտով աշխատասենյա՞կ, թե՞ սարերով շրջապատված անտառամեջ ամրոց։

-Մեքենա, որ ինձ օրը 20 ժամ ծովին նայող լուսամուտով աշխատասենյակից 4 ժամով կտանի անտառամեջի ամրոց:

Հոբբիներից ամենահաճելին։

— Խոհարարությունը:

— Քո սիրած գույների շարքում՝ երկրորդը։

— Մուգ կարմիրը, բայց կապույտն էլ եմ սիրում:

— Ո՞ր դարն է ավելի սրտամոտ ապրելու համար՝ 21-րդը չհաշված։

— Նույնիսկ 21-րդը հաշված՝ այն դարը, երբ մարդիկ իրար աչքերի մեջ էին նայում ե՛ւ սիրելիս, ե՛ւ պատերազմելիս:

Comment here