«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում սկսում ենք կարևոր ու սպասված ծրագիր՝ պատմական ուսանողական ճաշարանը վերակառուցելով ժամանակակից սննդի սրահի (Food Court), ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Սա պարզապես շենքի վերանորոգում չէ։ Սա միջավայրի փոփոխություն է, որտեղ ուսանողը, աշակերտը և համալսարանի յուրաքանչյուր աշխատակից կկարողանա ունենալ առողջ, որակյալ և հասանելի սննդի հնարավորություն։
Ծրագիրն իրականացնում ենք «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ՓԲԸ-ի համագործակցությամբ։
Իսկ արդեն 2027 թվականին Պոլիտեխնիկի թիվ 13-րդ մասնաշենքի առաջին հարկում` համալսարանական միջավայրում կունենանք նոր, ժամանակակից և ուսանողակենտրոն սննդի սրահ»,-նշված է գրառման մեջ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews







