COP17-ի (ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով) շրջանակում Հայաստան ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրը Մատենադարանի թանգարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին:
Այցի ավարտին Գուտերեշը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում.
«Խորին երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն կանանց և տղամարդկանց, որոնք իրենց աշխատանքով նպաստել են հայկական մշակույթի և պատմության այս բացառիկ գանձարանի պահպանմանն ու զարգացմանը՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ողջ աշխարհի մշակութային ժառանգության»:










