ԳլխավորԼուր

Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրորդ Մարտին Պողոսյանը

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Իսկ կանանց 77 կգ քաշային կարգում Աննա Ամրոյանը 102 կգ արդյունքով փոքր բրոնզ շահեց պոկում վարժությունում։

Ավելի վաղ 75 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը և 57 կգ քաշային կարգում հանդես եկեղ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել են Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոններ, 75 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Սամվել Մարտիրոսյանն (70 կգ) ու Նարեկ Մկրտչյանն (85 կգ) էլ նվաճել են բրոնզե մեդալ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews