Դոհայում անցկացվող հրաձգության աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճեց իր առաջին մեդալը, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Կանանց 50 մետր ատրճանակ մրցաձևում Էլմիրա Կարապետյանը, հավաքելով 542 միավոր, դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
Կատարի մայրաքաղաք Դոհայում նոյեմբերի 1-14-անցկացվում է հրաձգության մեծահասակների աշխարհի առաջնությունը։
Օլիմպիական վարկանիշային այս առաջնության ընթացքում կխաղարկվի 36 ուղեգիր՝ յուրաքանչյուր մրցաձևում 3-ական։
Հայաստանի հավաքականը Կատար է մեկնել 3 մարզիկով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։ Հայաստանի հավաքականի կազմում են՝ Էլմիրա Կարապետյանը, Գևորգ Մելքոնյանն ու Արտյոմ Գրիգորյանը:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



