Նոյեմբերի 9-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել բաց դռների օր՝ ուսանողների մասնակցությամբ։
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացել են Կենտրոնական բանկի գործունեությանը, հիմնական գործառույթներին և ֆինանսական համակարգում նրա դերակատարությանը։ Մասնակիցներին ներկայացվել են նաև Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները և իրականացվող կրթական ու հետազոտական ծրագրերը։
Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և քննարկելու Կենտրոնական բանկի գործունեությանն առնչվող թեմաներ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews







