Լուր

Նոր 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամ՝ Հովհաննես Այվազովսկու դիմանկարով

ՀՀ ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2025 թ․ հունվարի 27-ից շրջանառության մեջ է դրվում 20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը՝ Հովհաննես Այվազովսկու դիմանկարով։

1999 — 2021 թթ. թողարկման 20000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների։