ԳլխավորԼուր

Եթե շտապ ID քարտ կամ անձնագիր է պետք. 5950 դրամի փոխարեն՝ 13950 դրամ, 28650–ի փոխարեն՝ 88650 դրամ

Կենսաչափական անձնագիր

Նոյեմբերի 14-ից արդեն հասանելի է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման արագացված ծառայությունը, հայտնում են ՆԳՆ-ից։

Եթե շտապ անհրաժեշտ է ստանալ ձեր փաստաթուղթը, ապա արագացված ծառայության միջոցով այն կարող եք ստանալ՝

  • Երևանում՝ 24 ժամվա ընթացքում,
  • Մարզերում՝ 48 ժամվա ընթացքում։

Կարևոր է իմանալ, որ նշված ժամկետներում շաբաթ և կիրակի օրերը չեն հաշվարկվում։

Նույնականացման քարտի համար սահմանված 5950 դրամին ավելանում է 8000 դրամ, այսինքն՝ ընդհանուր 13 950 դրամ։

Կենսաչափական անձնագրի համար սահմանված 28 650 դրամին ավելանում է 60 000 դրամ, այսինքն՝ ընդհանուր 88 650 դրամ։

Արագացված ծառայությունից օգտվող քաղաքացիները նաև սպասարկվում են առաջնահերթությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews