Ինչպե՞ս են մարդիկ հորինել հացը, ինչո՞ւ են ստեղնաշարի տառերն այսքան տարօրինակ դասավորված, ինչո՞ւ ենք մենք երեխաներին գեղեցիկ համարում, ի՞նչ տեսք ունեին մարդկանց առաջին կացարանները, ինչո՞ւ ենք մենք պարում երաժշտության տակ…
Այս ու հարյուրավոր այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել «ՄիՏանիք» ազգային հարթակի տեսադարանում։
Այդտեղ ներկայացված են տարբեր ոլորտների և առարկաների վերաբերյալ ուսուցողական տեսանյութեր։
Տեսադարանում կարող եք գտնել նյութեր՝
- Ֆիզիկայի,
- Աշխարհագրության,
- Մաթեմատիկայի,
- Պատմության,
- Կենսաբանության,
- Քիմիայի և այլ ուղղություններով։
Տեսանյութերը կարող եք որոնել ըստ թեմայի կամ ընտրել համապատասխան բաժինը՝ գտնելու ձեզ հետաքրքրող նյութերը։
Ուսուցիչներն ու դասախոսները կարող են տեսանյութերն օգտագործել դասապրոցեսում՝ որպես լրացուցիչ ուսումնական նյութ, իսկ աշակերտներն ու ուսանողները՝ ինքնուրույն սովորելու, գիտելիքները լրացնելու և տարբեր թեմաներ ավելի լավ հասկանալու համար։
«3738 արժեքավոր ու գիտելիքահենք տեսանյութ ունենք ընտրված ու թարգմանված տարբեր լեզուներից։ Կարող ենք կրկնապատկել կամ եռապատկել, եթե կրթական ոլորտը գեթ փոքր հետաքրքրություն ցուցաբերի և գնահատի Թարգմանչաց նոր՝ տեխնոլոգիական շարժման ջանքերը։
Անկախ ամենից գործը կիսատ չենք թողնելու»,-նշել է «ՄիՏանիք»-ի համակարգող Արտակ Հովսեփյանը։


