ԳլխավորԼուր

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյան

Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) երկամարտի 202 կգ արդյունքով արծաթե մեդալ նվաճեց Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

19-ամյա մարզուհին հրում վարժությունում 117 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ նվաճեց։

Առաջին հորիզոնականը զբաղեցրեց ֆրանսիացի Գարանս Ռիգոն (205 կգ), երրորդը՝ ուկրաինուհի Օլգա Իվժենկոն (201 կգ):

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը երկամարտում ցույց տալով 193 կգ (90+103 կգ) արդյունք՝ զբաղեցրեց 6-րդ տեղը։

Այսօր մրցահարթակ դուրս կգա նաև 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews