«Հայկական ժամանակ»-ին տեղեկություններ են հասել, որ Բրյուսովի ռեկտոր Կարինե Հարությունյանը կատարել է մի շարք չարաշահումներ, որոնց շրջանակներում գործ է քննվում իրավապահ մարմիններում:
Պարբերականի փոխանցմամբ՝ նա 4 տարում ինքն իրեն հատկացրել է մի քանի միլիոն դրամի պարգևավճար, 10-ից ավելի ուսանողների անհիմն տրամադրել է մի քանի միլիոն դրամի զեղչ, բազմաթիվ ուսանողներից էլ՝ վերցրել մի քանի միլիոն դրամից ավելի հավելյալ ուսման վարձ:
Եղել են դեպքեր, երբ համալսարանի որոշ ուսանողներ բացակայել են երկրից, սակայն նրանց բացակաները չեն գրանցվել, քննությունների համար ստացել են միավորներ, փոխադրվել հաջորդ կուրս, վերցրել դիպլոմներ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հավելենք, որ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ հոկտեմբերի 12-ից դասադուլ են արել և ստորագրահավաք անցկացրել՝ բողոքելով բուհերի խոշորացման շրջանառվող նախագծի դեմ։
Նախագծին դեմ է նաև ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը։