ԳլխավորԼուր

Նյու Յորքի ու Վաշինգտոնի դպրոցները վաղը փակ կլինեն. պատճառը ձնաբուքն է

Ձնաբուք ԱՄՆ-ում

Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են, որ հունվարի 26-ին, արտակարգ եղանակային պայմանների պատճառով, քաղաքում կփակվեն դպրոցները: Այս մասին հայտնում է քաղաքի կառավարության կայքը։

«Հեռավար ուսուցման անցումը կազդի ավելի քան 1100 դպրոցների շուրջ 500 հազար աշակերտների վրա»,- ասվում է հրապարակման մեջ:

Քաղաքապետ Զոհրան Մամդանիի խոսքով՝ վատ եղանակի պատճառով Նյու Յորքում պայմանները վտանգավոր են դառնում, ուստի դպրոցների փակումը անհրաժեշտ քայլ է մարդկանց անվտանգությունն ապահովելու համար:

Տասնյակ դպրոցներ կփակվեն նաև Վաշինգտոնում եղանակային պայմանների պատճառով: Հունվարի 25-ին ԱՄՆ-ում ձնաբքի ֆոնին ավելի քան 10 հազար չվերթ Է չեղարկվել, հաջորդ օրը՝ ևս 2 հազար: Մինչ այդ ԱՄՆ-ն ծածկել էր «Ֆերն» փոթորիկը, որը վերջին 100 տարվա ընթացքում ամենահզորներից մեկն էր: Փոթորկի հետևանքներն ազդել են ավելի քան 200 մլն բնակիչների վրա։ Մի շարք քաղաքներում արդեն «բլեքաուտներ» են տեղի ունեցել, ԱՄՆ-ի հարավում ավելի քան 800 հազար բնակիչ մնում է առանց էլեկտրականության, 22 նահանգներում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։

Լուիզիանայի առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ Կադդո շրջանում երկու մարդ մահացել է ցրտահարությունից։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews